Որոնք են շինարարության ծավալների ֆինանսավորման հիմնական աղբյուրները

2 Min Read

Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին: Անշուշտ, Երևանի յուրաքանչյուր իշխանություն որոշակի բարեփոխումներ իրականացրել է, որոնք ինչ-որ իմաստով բարձրացրել են երևանցիների բարեկացությունը, սակայն դեռևս շատ աշխատանքներ կան անելու:

Ներկայիս իշխանությունների օրոք, համենայն դեպս, գրեթե ոչ մի հարց իր վերջնական լուծումը չի ստանում: Երևանում շարունակվում է փողոցային առևտուրը, նորմերի խախտման բազմաթիվ դեպքերով՝ բուռն շինարարությունը, էական ավելացել են ճանապարհների փոսերը, աղբահանման աշխատանքները տարբեր հատվածներում թերի են իրականացվում և շատ այլ խնդիրներ դեռ կան, որոնք շարունակում են իրենց բացասական ազդեցությունն ունենալ երևանցիների կյանքի որակի վրա:

Հատկապես երևանցիների նյարդերի վրա ազդում է քաղաքում ամենուր ընթացող շինարարությունը: Շատ դեպքերում այս շինարարության արդյունքում խախտվում են երևանցիների տարրական իրավունքները և մարդիկ ստիպված են լինում տարիներ շարունակ անցկացնել դատարաններում: Ընդհանրապես, շինթույլտվություն տալուց առաջ պետք է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը՝ անկախ նրանից, թե երկու կողմերը կանխավ  ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել:



Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ շինարարության մեջ ներդրումներ կատարե՞լ են․ պատգամավորը՝ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Շատ բնակիչներ են ահազանգում, որ շինարարական աշխատանքների արդյունքում իրենց տունը դարձել է բավականին վտանգավոր ապրելու համար: Սակայն այս հարցին որևէ ընթացք ու կոնկրետ լուծում չի տրվում: Այս բոլոր հանգամանքները բացասաբար են ազդում երևանցիների և, ընդհանուր առմամբ, ՀՀ բնակչների վրա:

Չնայած շինարարության ոլորտում առկա խնդիրներին՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով:

2023թ.-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում շինարարության ծավալներն աճել են 16%-ով՝ կազմելով 94,869.3 մլն դրամ:

Այս ծավալի շինարարություն ապահովելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական հոսքեր, որոնք բաշխվել են հետևյալ կերպ.

Գծապատկեր 1. ՀՀ-ում շինարարության ծավալների ֆինանսավորման հիմնական աղբյուրները 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում

Շինարարության ծավալների 59.5%-ն իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին:Վերջինիս ծավալները 2023թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում 2022թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.2%-ով:

Շինարարության ծավալների 22%-ը ֆինանսավորվել է բնակչության միջոցների հաշվին: Վերջինիս ծավալները աճել են 7%-ով:

Շինարարության ծավալների 13.5%-ն իրականացվել է պետական բյուջեի հաշվին, որի ծավալները 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 31.4%-ով: Շինարարության ծավալների 1.2%-ն իրականացվել է մարդասիրական օգնության հաշվին, որտեղ դերակատարում ունի նաև Հայ առաքելական եկեղեցին: Վերջինիս մասնաբաժինը կազմել է 20%:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով