NVIDIA-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ ներդրումների մասով. Bloomberg

2 Min Read

Անցնող շաբաթվա ընթացքում առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկավ Intel կորպորացիան, որը ոչ միայն համաձայնեցրեց Գերմանիայում չիպերի արտադրության երկու ձեռնարկությունների կառուցման նախագիծը, այլև պայմանավորվեց Լեհաստանում այլ պրոֆիլի երրորդ ձեռնարկության կառուցման մասին:


Ներկայացվել է ՏՏ ընկերությունների վարկանիշը՝ ըստ գործող արտոնագրերի քանակի. ինչ անուններ են թոփ եռյակում


NVIDIA ընկերությունը նույնպես անմասն չի մնացել թրենդից և իր հիմնադրի շուրթերով խոստացել է ներդրումներ կատարել  Եվրոպայում: Ինչպես նշում է Bloomberg-ը, NVIDIA-ի համար այս ճակատագրական հայտարարությունն արվել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն  Ջենսեն Հուանգի շուրթերով՝ Եվրամիությունում ներքին շուկայի զարգացման պատասխանատուի՝ եվրահանձնակատար Թիերի Բրետոնի հետ հանդիպման արդյունքում: Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ NVIDIA-ն պետք է շատ ավելի շատ ներդրումներ կատարի Եվրոպայում, և տարածաշրջանը կարող է հիանալի վայր լինել ընկերության ապագան կառուցելու համար:

Բրետոնն ու Հուանգը հանդիպել են միջոցառման ժամանակ, որի ընթացքում եվրոպական իշխանությունների ներկայացուցիչն ամերիկյան տեխնոլոգիական ոլորտի մի քանի ընկերությունների ղեկավարության հետ քննարկել է կոնտենտի մոդերացիայի եւ արհեստական ինտելեկտի համակարգերի զարգացման հարցերը: Նրանց առանձնազրույցի արդյունքներով Բրետոնը NVIDIA-ի ղեկավարին հրավիրել է բանակցությունները շարունակել հաջորդ ամիս արդեն Բրյուսելում:

Ջենսեն Հուանգը եվրահանձնակատարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հասկացրել է, որ NVIDIA-ն մեծ հավանականությամբ ներդրումներ կկատարի Եվրոպայի տարածքում գործարքվելիք նախագծերում:

Այս ներդրումների բնույթը դեռ վաղ է քննարկել, բայց եթե հաշվի առնենք, որ NVIDIA-ն ինքը արտադրանք չի թողարկում, մենք կարող ենք խոսել Եվրոպայում հետազոտականկենտրոնների բացման կամ տվյալների մշակման նոր կենտրոնների ստեղծման մասին, որոնք մասնագիտանում են արհեստական ինտելեկտի համակարգերի զարգացման մեջ: Ի վերջո, NVIDIA-ն գերհամակարգիչների և ամպային համակարգերի բաղադրիչների շուկայում խոշոր խաղացող է,-ասել է ընկերության հիմնադիրը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով