Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ադրբեջանը կրկին կրակել էր Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի: Հակառակորդը գործարանի ուղղությամբ կրակել էր նաև հունիսի 16-ին, 19-ին և 20-ին։
Հունիսի 20-ին Երասխում կառուցվող գործարանի տարածքում «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հիմնադիրները բարձրացրել էին Հայաստանի և ԱՄՆ դրոշները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում