Ու՞մ անունն է այսուհետ կրելու Կասյան փողոցը

0 Min Read

Կասյան փողոցն այսուհետ կկրի կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անունը:

Երևանի ավագանիու նիստում փողոցը Վազգեն I-ի կաթողիկոսի անվամբ անվանակոչելու հարցը զեկուցել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն ընդունվլ է միաձայն՝ 45 կողմով:

Փոխքաղաքապետն անդրադարձել է անկախության գործընթացին Վազգեն Առաջինի մասնակցությանը՝ ընդգծելով նաև, որ Վեհափառի շնորհիվ փրկվել և Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, ավետարաններ։

Ավինյանը հիշեցրել է, որ Սարգիս Կասյանը կանգնած է եղել Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացման ակունքներում։

Կիսվեք այս հոդվածով