Ամուլսարի տարածքում այժմ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
«Նոր շունչ տալն այդքան հեշտ չէր, բազմաթիվ աշխատանքներ էր պետք անել և արվում են։ 70-80 % աշխատանքը 2018 թվականին արդեն արվել էր, հիմա գնահատական է անցկացվում՝ արդյո՞ք այդ հանգույցները կարող են շարունակվել, շինարարությունը կարող ենք շարունակել։ Լավ լուրն այն է, որ ունենք դրական պատասխան։ Զուգահեռ իրականացվում են ֆինանսավորման աշխատանքներ»,- նշեց Ալոյանը։
Նրա խոսքով՝ հանքի շահագործումը նախատեսվում է սկսել այս տարի, առաջին ոսկին կունենան արդեն 2024 թվականին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում