Թե իրավագիտությունը, թե օրենսդրական գործունեությունը չեն հասցնում եւ բավականաչափ հետ են մնացել տեխնիկական զարգացումներից։
Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Այն, ինչ արդիական էր թվում մեկ-երկու տարի առաջ, այսօր կորցնում է իր արդիականությունը։ Ես նույնիսկ մտածում եմ, որ հանձնաժողովում մենք պետք է փորձենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեր առաջատար գործընկերների, այդ թվում նախարարության հետ հասկանալ, թե որ ճանապարհով է գնում օրենսդրական զարգացման թվայնացման գործընթացը եւ ինչքանով արհեստական բանականության էլեմենտները մեզ կարող են օգտակար լինել այս ժամանակահատվածում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում