ՀՀ առևտրային բանկերի գործունեությունը՝ թվերով. ինչպիսին էր պատկերը 2023թ-ի առաջին եռամսյակում

3 Min Read

Հայաստանում բանկերը շարունակում են զարգանալ բուռն կերպով և իրենց մասնակցությունն ունենալ տնտեսության զարգացման գործում: Չնայած բանկերի այս աստիճան կարևորությանը՝ հանրության շրջանում դեռևս առկա է որոշակի թերահավատություն այս ֆինանասկան կառույցների նկատմամբ: Դրանք պայմանավորված են տարբեր պատճառներով, սակայն հանրության հետ տարվող սերտ աշխատանքը թույլ կտա հարթել առկա  խնդիրները:


Բանկերը, վարկային կազմակերպությունները գումարի բռնագանձման համար այսուհետ չեն գնա դատարան․ խնդիրը կլուծվի նոտարի միջոցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Նկատենք, որ 2023թ-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 18 բանկ: Վերջիններս  ունեն 558 մասնաճյուղ, որոնց օգնությամբ հանրությանը մատուցում են տարատեսակ ֆինանսական ծառայություններ:

 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում վնասով աշխատող բանկեր չկան, իսկ շահույթի ընդհանուր ծավալները կազմել են 66.245 մլն դրամ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում շահույթով աշխատող բանկերի թիվը եղել է 15, իսկ վնասով աշխատող բանկերինը՝ 2 միավոր: Միևնույն ժամանակ արձանագրենք, որ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ բանկերի շահույթի ընդհանուր ծավալներն աճել են շուրջ 95%-ով:

Շարունակելով՝ փաստենք, որ առևտրային բանկերի ակտիվների/պասիվների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 8,409,427 մլն դրամ, որը ավելացել է 2022թ-ի նույն ժամանակահատվածի ծավալների համեմատ 17%-ով:

 


ԱՄՆ-ում բազմաթիվ բանկեր «կպայթեն» մինչև 2025 թվականի վերջ. Bloomberg-ը նշել է պատճառը


Առևտրային բանկի պասիվներն իրենցից ներկայացնում են պարտավորությունների ծավալները և ընդհանուր կապիտալը: ՎԿ տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին եռամսյակի վերջում առևտրային բանկերի պարտավորությունների ծավալները կազմել են 7,111,453 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալի ծավալները՝ 1,297,974 մլն դրամ: Թե՛ պարտավորությունների, թե՛ ընդհանուր կապիտալի ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 16%-ով և 21%-ով: Ուսումնասիրենք ընդհանուր կապիտալի բաղադրիչների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ.Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի կանոնադրական կապիտալի տարրերի ծավալները 2023թ-ի առաջին եռասմյակի վերջի դրությամբ

Գծապատկեր 1-ում տեսնում ենք, որ 2023թ-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կանոնադրական հիմնադրամի ծավալները կազմել են 732,721 մլն դրամ, որը 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 6%-ով:

Առևտրային բանկերի ընդհանուր չբաշխված շահույթի ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել են 465,603 մլն դրամ, որը 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 61%-ով:

2023թ-ի առաջին եռամսյակում առևտրային բանկերի գլխավոր պահուստի ծավալները կազմել են 87,607 մլն դրամ: Վերջինս 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով:


ԿԲ նախագահը՝ ՀՀ բանկերի կողմից ռուսական ընկերությունների վճարումները արգելափակելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


TAGGED:
Կիսվեք այս հոդվածով