Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ: Այդ մասին BanksNews.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ.
☑️POS տերմինալի միջոցով — քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում՝ քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:
☑️Վճարային տերմինալի միջոցով — հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:
☑️Բջջային հավելվածի միջոցով — բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:
☑️Բանկային փոխանցման միջոցով — բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի մասին մանրամասները՝ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում