ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղա-տնտեսական տեխնիկան՝
- տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
- կոմբայններ,
- հավաքիչ-մամլիչներ,
- շարքացաններ,
- գութաններ,
- խոտհնձիչներ,
- կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
- կուլտիվատորներ, ֆրեզներ,
- սրսկիչներ,
- տրակտորային կցասայլակներ,
- այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Ծրագրի պայմաններն են՝
- լիզինգի տարեկան տոկոսադրույքը՝ 2%, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%,
- կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով,
- լիզինգի մարման ժամկետը՝
- կոմբայների համար՝ 10 տարի,
- տրակտորների համար՝ 6 տարի,
- շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի,
- այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի,
Ընդ որում տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի։
- լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 529231, 011 597296։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում