Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 8-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը:
Ըստ աղբյուրի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ սնանկության դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Ա.Ղ.-ից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝
• 5 անշարժ գույք Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 1 շարժական գույք, 1 անշարժ գույքի շուկայական արժեք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ ավելի քան 118 մլն 805 հազար դրամ.
• Տրամադրված փոխառությունների պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 11 մլն 887 հազար 263 դրամ.
• 5 մլն 805 հազար 905 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
• 133 մլն 91 հազար 788 հազար դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1996-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում