Հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ Team Telecom Armenian-ն առաջարկում է ընկերության բաժնետեր դառնալ

1 Min Read

40 միլիոն բաժնետոմս, 8 միլիարդ, 240 միլիոն դրամ արժողությամբ․ Team Telecom Armenia-ն առաջին անգամ Հայաստանում տելեկոմ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացնում է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում։ Սա նշանակում է, որ ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ կարող է դառնալ ընկերության բաժնետեր։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի MyArmenia հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս առցանց գնելու բաժնետոմսեր, մշտական հասանելիություն ունենալու ներդրումային պորտֆելին ու վերջինիս վերաբերյալ ստանալու մանրամասն տեղեկություն։

Հայաստանում հեռահաղորդակցման ոլորտում ամենամեծ պատմություն ունեցող ընկերության բաժնետոմսերը կտեղաբաշխվեն հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը։ Ընկերությունից նշում են՝աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ Team Telecom Armenia-ն-ը նաև մեծ ուշադրություն է դարձնելու  ժամանակակից թվային գործիքների և լուծումների ներդրմանն ու հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով