Որ երկրներում է գրանցվել տների գների առավելագույն աճ և անկում

2 Min Read

Հայերիս շրջանում միշտ մեծ է հետաքրքրությունը տների գների նկատմամբ: Օջախակենտրոն հայ ժողովուրդը միշտ ձգտում է առաջին հերթին լուծել տան հարցը իր և իր երեխաների համար: Պարզվում է՝ սեփական տուն ունենալու ձգտումը միայն Հայաստանում չէ, որ չափազանց կարևորվում է: Կա թյուր կարծիք, որ արտասահմանում նախընտրում են ապրել վարձով: Տուն ձեռքբերելու ձգտումը, սակայն, շատ մեծ է նաև օտերերկացիների շրջանում, պարզապես տների գների և սեփական եկամուտների միջև առկա է զգալի տարբերություն:


Անշարժ գույքի շուկայում գներն ավելի են աճել, քան պետք է լիներ. ԿԲ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Թեև արտասահմանում աշխատավարձերը բարձր են, սակայն, միևնույն ժամանակ, թանկ են տները: Նկատենք, որ վերջին տարիներին գները բավականին բուռն են աճում, ինչը պայմանավորված է առկա ճգնաժամ-գնաճ փոխադարձ գործունեությամբ: Արդյունքում ունենք հետևյալ պատկերը.

Գծապատկեր 1. Տների անվանական գների առավելագույն աճ արձանագրած երկրները 2022թ-ին 2021թ-ի համեմատ

Գծապատկեր 1-ում կարելի է նկատել երկու ցուցանիշ, որոնցից առաջինը նկարագրում է տների անվանական գների աճը, մյուսը՝ իրական գների աճը 2022թ-ին 2021թ-ի համեմատ:

Այս պարագայում նկատում ենք, որ տների գների առավելագույն աճն աշխարհում դիտվել է Թուրքիայում: Վերջինումս անվանական գների աճը կազմել է շուրջ 168%, իսկ իրական գների աճը՝ 51%:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Սերբիան, որտեղ տների անվանական գների աճը կազմել է 23%, իսկ իրական գների աճը՝ 7%:

Երրորդ տեղում է ՌԴ-ն, որտեղ 2022թ-ին 2021թ-ի համեմատ տների անվանական գներն աճել են 23%-ով, իսկ իրական գները՝ 9.7%-ով:

Լրիվ հակառակ պատկերն է հետևյալ երկրներում.

Գծապատկեր 2. Տների գների առավելագույն անկում արձանագրած երկրները 2022թ-ին 2021թ-ի համեմատ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ աշխարհում տների անվանական գների ամենամեծ անկումը դիտվել է Հոնկոնգում՝ -13.5%: Միևնույն ժամանակ Հոնկոնգում տների իրական գների անկումը կազմել է 15.1%:

Երկրորդ հորիզոնականում է Նոր Զելանդիան, որտեղ 2022թ-ին 2021թ-ի համեմատ տների անվանական գները նվազել են 10.4%-ով, իսկ իրական գները՝ 16.5%-ով:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Կանադան, որտեղ տների անվանական գները նվազել են 3.8%-ով, իսկ իրական գները՝ 9.8%-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով