Մարտահրավերն ընդունված է. Մարկ Ցուկերբերգը պատրաստ է մենամարտել Իլոն Մասկի հետ

1 Min Read

Մարտահրավերն ընդունված է. Մարկ Ցուկերբերգը պատրաստ է մենամարտել Իլոն Մասկի հետ, միջազգային լրատվամիջոցների «օրվա թեման»:

META-ի (Facebook-Instagram-WhatsApp) ղեկավար Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ պատրաստ է «վանդակում հանդիպել» Tesla-SpaceX-Twitter-ի  ղեկավար Իլոն Մասկին՝ ընդունելով վերջինիս կողմից նետված մարտահրավերը:

Վերջերս 51-ամյա Մասկը Թվիթերում գրել էր, որ Ցուկերբերգի հետ պատրաստ է դուրս հգալ «վանդակային մենամարտի»։ Meta-ի 39-ամյա գործադիր տնօրենը, ով զբաղվում է խառը մենամարտերով (MMA), պատասխանել է՝ Instagram-ում տեղադրելով Մասկի թվիթերի սքրինշոթը՝ «Ուղարկիր ինձ գտնվելու վայրը» մակագրությամբ։

Մասկը նշել է վայրը՝«Վեգաս, Octagon»՝ մանրամասնելով, որ Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է ընդհանուր մենամարտերի /UFC/համար:։

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ Մասկի մարտահրավերը ծագել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Meta-ն ծրագրում է նոր «տեքստի համօգտագործման» /’text sharing’/ սոցիալական ցանց ստեղծել:

Կիսվեք այս հոդվածով