Տերմինալներով վճարումը նույնպիսի կանխիկ վճարում է, բացառեք. Փաշինյանը՝ կառավարության անդամներին

1 Min Read

ՀՀ կառավարության այսօրվա նիստում անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվեց մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ահազանգեր է ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։

«Մեր փոխվարչապետներին, նախարարներին, գործընկերներին ես կխնդրեմ, որ բացառեք որևէ կանխիկ վճարման ընդունումը, ընդ որում` տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է»,– հայտարարեց նա։

Նա բոլոր գերատեսչություններին երեք ամիս ժամանակ տվեց, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, այլապես կհամարի, որ իր հանձնարարականը կատարված չէ

Նշենք, որ ծրագրի մեկնարկի` 2022 թ. հուլիսի համեմատ 2023 թ. ապրիլի գործարքների թիվը ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ:

2023 թ. հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 1.2 մլրդ դրամ։ 2023 թ. երկրորդ կիսամյակում ծրագրի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է 3.5-4.1 մլրդ դրամ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով