«Fly Arna» ավիաընկերությունը հուլիսի 11-ից շաբաթական երկու անգամ չվերթեր կիրականացնի դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Fly Arna»-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ ծրագիրն է, գործում է 2022 թ. հունիսից։
Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ և Ռուսաստան: Չվերթերն իրականացվում են «Airbus A320» ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից էլ մեկնարկում են թռիչքներ դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում