Այսօր Երևանի ժամանակով ժամը 8.43-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 5.55 դոլարով կամ 0.29 տոկոսով ՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1 939.35 դոլարի: Արծաթի հուլիսյան ֆյուչերսներն էժանացել են 1,17 տոկոսով ՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 22,543 դոլարի:
Թանկարժեք մետաղների գները չորրորդ օրն անընդմեջ նվազում են, շաբաթվա սկզբից դրանք նվազել են 1,42 %-ով։ Ներդրողները շարունակում են գնահատել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Ջերոմ Փաուելի մեկնաբանությունները: Հունիսի 21-ին Կոնգրեսում ելույթի ժամանակ նա նշել է, որ անցյալ տարվա կեսերից ի վեր գնաճը «փոքր-ինչ դանդաղել է»՝ միաժամանակ հավելելով, որ գնաճային ճնշումը շարունակում է բարձր մնալ: Բացի այդ, ըստ Փաուելի, ԴՊՀ-ի բաց շուկաների հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները նպատակահարմար են համարում բարձրացնել տոկոսադրույքը մինչև տարեվերջ:
Հունիսյան նիստի արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը պահպանել է բազային տոկոսադրույքը 5-5,25% մակարդակում։ Ըստ CME Group-ի տվյալների ՝ վերլուծաբանների մոտ 71,9%-ը հուլիսին կանխատեսում է ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույցքի բարձրացում մինչև 5,25-5,5%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում