Որ ոլորտներն են ունեցել ամենամեծ կշիռը ՀՀ բյուջեի ծախսերի մեջ

2 Min Read

ՀՀ պետական բյուջեն երկրի հիմնական ֆինանսական փաստաթուղթն է, որի ծախսերի և եկամուտների տեղաշարժերը պետք է մշտական հսկողության տակ լինեն։ Կառավարության կողմից բյուջեի նախագիծը ներկայացնելիս և քննարկումներ անցկացնելիս բավականին հետաքրքիր տեղեկատվություն ենք ստանում առ այն, թե պետությունը սպասվելիք տարում ինչպիսի առաջնահերթություններ է դնում իր առջև և ինչպես է փորձելու դրանք փաստացիորեն կյանքի կոչել։ Այս առումով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստացի թվերին։


Բյուջետային տարին ամփոփելիս ասել, որ տնտեսել ենք, դա լավ բան չէ․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Մասնավորապես, ՎԿ տվյալները փաստում են, որ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ պետական բյուջեի փաստացի եկամուտների ծավալներն աճել են 13,7%-ով՝ կազմելով 483,642.7 մլն դրամ, այն պարագայում, երբ բյուջեի ծախսերի ծավալներն աճել են ընդամենը 6,5%՝ կազմելով 422,721.8 մլն դրամ։

Փաստացի ՀՀ պետական բյուջեի պրոֆիցիտը* 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է 60,920.9 մլն դրամ, որը 2022թ-ի առաջին եռամսյակի պրոֆիցիտի համեմատ աճել է մոտ 2 անգամ։


Հայտնի է՝ որքան են կազմել հարկային եկամուտների մուտքերը հունվար-մայիս ամիսներին


Այս արդյունքները բավականին գովելի են, սակայն արդյոք այս ծավալի եկամուտներն արդյունավետ են ծախսվում և դրանց արդյունքները շոշափելի են հանրության համար։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել պետական բյուջեի փաստացի ծախսերի կառուցվածքը 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ․

Գծապատկեր 1․ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը՝ ըստ գործառական դասակարգման խմբերի 2023թ-ի առաջին եռամսյակում

Գծապատկեր 1-ից երևում է, որ բյուջեի ծախսերի ծավալների 38,6%-ը պատկանում է սոցիալական պաշտպանությանը։ Նկատենք, որ 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերի մասնաբաժինը 2023թ-ի առաջին եռամսյակում աճել է 2,4 տոկոսային կետով։

Բյուջեի ծախսերի 19,3%-ն ուղղվել է ընդհանուր բնույթի հարնարային ծառայություններին։ Վերջինիս մասնաբաժինը 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 0,1 տոկոսային կետով

 Երրորդ հորիզոնականում են հայտնվել պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը, որոնց ծավալների մասնաբաժինը ընդհանուր բյուջեի ծախսերում կազմել է 14,1%։

Հատկանշական է, որ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական դրության պայմաններում պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերի ծավալների մասնաբաժինը 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 3,4 տոկոսային կետով։

/*պրոֆիցիտ-դեֆիցիտի հակառակ երևույթը՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ/

Կիսվեք այս հոդվածով