«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։
Նախագծով, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավորը, համապատասխանեցվում են Հայաստանի տեխկանոնակարգերը ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին և արգելվում են 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի (հրավառությունները) հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը և վաճառքը։
Այսինքն՝ եթե հրավառություն կլինի Հայաստանի Հանրապետությունում, ապա դա կա՛մ համայնքային, կա՛մ պետական նշանակության տոն օրերին է։
Սիսակ Գաբրիելյանն ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցի՝ ասաց․
«Հարսանիքներում այլեւս հրավառություն չի լինելու, մենք փաստացի այնպես ենք անում, որ մարդիկ չկարողանան գնել հրավառություն»։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններին։
Այս փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, դրանից հետո մինչեւ երկու ամսով հետաձգվել էր:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում