ԵՄ տնտեսական անվտանգության առաջին դոկտրինը կներառի գերհամակարգիչների, արհեստական ինտելեկտի և միկրոչիպերի ստեղծման արգելքը Չինաստանի նման երկրներում, գրում է Politico-ն։
Սպասվում է, որ փաստաթուղթն այսօր՝ հունիսի 20-ին, կներկայացնի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, իսկ ԵՄ երկրների ղեկավարներն այն կքննարկեն հունիսի 29-30-ին կայանալիք գագաթաժողովում։
Հրատարակության համաձայն՝ դոկտրինում չի նշվում կոնկրետ երկրներ, որոնց վրա կազդի արգելքը, սակայն «պարզ է, որ խոսքը Չինաստանի ու Ռուսաստանի մասին է»։
Փաստաթուղթը վերաբերում է «մեկ երկրից չափից ավելի կախվածության» ռիսկին, հատկապես այն երկրին, որը «համակարգային տարբեր արժեքներ, օրինաչափություններ և շահեր ունի»։
Ենթադրվում է, որ ԵՄ-ն կկանխի ներդրումներն առաջադեմ տեխնոլոգիաների շարքում, որոնք կարող են բարձրացնել այն դերակատարների ռազմական և հետախուզական կարողությունները, որոնք կարող են օգտագործել այդ հնարավորությունները՝ վտանգելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:
Դոկտրինի համաձայն՝ ԵՄ-ն կառաջարկի ուժեղացնել վերահսկողությունը երեք ոլորտներում.
- Ներքին ներդրումների ստուգում (երբ արտասահմանյան ընկերությունները գնում են կարևոր ընկերություններ կամ ենթակառուցվածքներ Եվրոպայում);
- Արտահանման հսկողություն (երբ ԵՄ ընկերությունները զենք կամ լրտեսող ծրագրեր են վաճառում «թշնամական երկրներին»);
- Արտաքին ներդրումների ստուգում
Այժմ երկրներից յուրաքանչյուրի կառավարություններն իրավասու են որոշումներ կայացնել արտահանման վերահսկողության վերաբերյալ, գրում է «Կոմերսանտը»։
Նոր դոկտրինի շնորհիվ Բրյուսելը ցանկանում է վերահսկողություն մտցնել «պոտենցիալ խնդրահարույց երկրներին» առանցքային ոլորտների և տեխնոլոգիաների աութսորսինգի նկատմամբ։
Ոլորտները, որտեղ ԵՄ-ն կարող է կանխել աութսորսինգը, ներառում են քվանտային հաշվարկը (որը կարող է օգտագործվել ամենաանվտանգ հաղորդակցությունները կոտրելու համար), արհեստական բանականթւթյունը և առաջադեմ կիսահաղորդիչները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում