Արցախից տեղահանված ընտրանքներին բնակարան ձեռք բերելու համար տրվող հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է, իսկ կանխավճարի չափը 5 տոկոսից դարձել է 2.5 տոկոս։ Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Ըստ նրա՝ շահառուներից շատերը չեն կարողացել իրացնել բնակարան ձեռք բերելու համար ստացված հավաստագրերը մի քանի պատճառներով` կանխավճարի բացակայությունը, գումարի չափի, վատ վարկային պատմության և այլն։
Այսպիսով՝ այսուհետ այն ընտանիքի անդամը, որը բանկում խնդիր ունի, կարող է դուրս գալ հավաստագրից, և ընտանիքի մյուս անդամները կկարողանան իրացնել հավաստագիրը։
«Եթե նախկին իրավակարգավորմամբ հավաստագիրը վավեր էր ստանալուց հետո 1 տարի, ապա ստացվում է, որ մի քանի ամիս է մնացել, որպեսզի մեծ մասի հավաստագրերի ժամկետը լրանա։ Այժմ բոլոր հավատագրեի գործողության ժամկետ է սահմանվել 2024 թվականի հուլիսի 1–ը, այսինք կա դեռ մեկ տարի հավաստագրերը իրացնելու համար»,–ասաց Ղարագյոզյանը։
Նվազեցվել է պահանջվող կանխավճարի չափը՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս։ Ըստ Ղարագյոզյանի՝ եթե շահառուն պետք է ձեռք բերեր 10 միլիոն դրամ արժողությամբ գույք, այս դեպքում նախկին իրավակարգավորմամբ նա պետք է վճարեր 500 հազար դրամ կանխավճար, նոր իրավակարգավորմամբ նա պետք է վճարի 250 հազար դրամ կանխավճար։ Իսկ առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 65 տարին լրացած շահառուների համար սահմանվել է 1 տոկոս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում