Ադրբեջանն ուզում էր հասանելիություն ունենալ Խոդա Աֆարինի ջրամբարին. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ 2020 թ. եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան։

«Նոյեմբերի 9–ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Ուշադրություն դարձրեք` ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9–ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր ավելացումներ է անում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ»,– ընդգծեց նա։

Ըստ նրա` բոլոր այս բանակցությունները նա վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։ Նոյեմբերի 8–ին և 9–ին նրա հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսազրուց, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով