Մի շարք լրատվական աղբյուրներ հայտնում են, որ փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF) կարող է Ուկրաինայի խնդրանքով ՌԴ-ին ներառել իր սև ցուցակում: Դեռևս որոշում չկա, սակայն Ռուսաստանն արդեն իսկ անցել է հարձակման:
Հանցավոր գործունեությամբ հափշտակվել են շենք-շինություններ. փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Տարբեր աղբյուրներ պնդում են, որ ՌԴ-ն զգուշացրել է արդեն նվազագույնը 12 երկրի, որ Ռուսաստանին սև ցուցակը գցելը կարող է բացասաբար ազդել երկների միջև հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես, նշվել է, որ սև ցուցակում հայտնվելը կբարդացնի այլ երկրների՝ ՌԴ-ում բիզնես վարելու գործընթացը:
Ընդհանրապես, աշխարհում հաշվարկում են երկրների վարկանիշը՝ ըստ փողերի լվացման հակազդման համաթվի: Վերջինս տատանվում է 0-10 բալ միջակայքում: Որքան փաստացի բալը մոտ է 10-ին, այնքան երկրի հակազդեցությունը փողերի լվացմանը փոքր է, ճիշտ է նաև հակառակը:
2022թ-ին փողերի լվացման հակազդման տեսանկյունից ամենաբարձր արդյունքներն արձանագրվել են հետևյալ երկրների մասով.
Գծապատկեր 1. Փողերի լվացման հակազդման համաթվի լավագույն արդյունքներն արձանագրած երկրները
Առաջին հորիզոնականում են Ֆինլանդիան և Անդորրան, որոց մասով փողերի լվացման հակազդման համաթիվը արձանագրել է 2.9 բալ արդյունքը:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Շվեդիան և Իսլանդիան՝ համապատասխանաբար համաթվի 3.1 և 3.3 բալ արդյունքներով:
Փողերի լվացման հակազդման գործում չափազանց բացասական դերակատարում ունեցող երկներին կարող եք ծանոթանալ ստորև.
Գծապատկեր 2. Փողերի լվացման հակազդման համաթվի ամենավատ արդյունքները արձանագրած երկրները 2022թ.-ին
Փողերի լվացմանն ընդհանրապես չեն հակազդում կամ առկա է հակազդման նվազագույն մակարդակ Կոնգոյի Դեմոկրատական Հ-անրապետությունում, որտեղ փողերի լվացման հակազդման համաթիվը 2022թ-ին արձանագրել է 8.3 բալ արդյունքը: Հաջորդ հորիզոնականներում են Հայիթին՝ 8.2 բալ, և Մյանման՝ 7.8 բալ արդյունքներով:
Վերադառնալով ՌԴ-ին՝ ուսումնասիրենք փողերի լվացման հակազդման համաթիվը Հայաստանում և մի շարք հարևան և գործընկեր երկրներում.
Գծապատկեր 3. Փողերի լվացման հակազդման համաթվը Հայաստանում և մի շարք այլ երկրներում 2022թ.-ին
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Հայաստանում և Վրաստանում փողերի լվացման հակազդման համաթիվը 2022թ-ին հաստատվել է 4.6 բալ մակարդակում:
Բարդ է իրավիճակը Ղրղզստանում՝ 5.9 բալ:
Թուրքիայում ունենք 5.5 բալ, իսկ ՌԴ-ում և Բելառուսում՝ 5.2 բալ արդյունքները:
☑️Այսպիսով, ՌԴ-ն ամեն դեպքում աշխատանքներ տանում է փողերի լվացման հակազդման հարցում, իսկ Ուկրաինայում ցուցանիշը մոտ 5.1 բալ է: Ներկայումս նույնիսկ հնարավոր չէ վերահսկել՝ Ուկրաինա եկող արևմտյան փողերը ուր են գնում, ինչպես են օգտագործվում: Այս առումով Ուկրաինայի խնդրանքով ՌԴ-ին սև ցուցակ գցելն առաջին հերթին կվարկաբեկի FATF-ին՝ մեծ հարված հասցնելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության բարդագույն գործին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում