Թմրամիջոցների կապված հանցագործություններով պատասխանատվության ենթարկվածներից 6-ը անչափահասներ են, 33-ը՝ կանայք

1 Min Read

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները այս տարվա առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 2 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այսպես․ եթե 2022 թվականի առաջին 4 ամիսներին արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 598 հանցագործություն, այս տարվա հունվար-ապրիլին դրանց թիվը 1 392 է։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 1376 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 592-ի փոխարեն։ 802-ը եղել է իրացնելու նպատակով։

Վիճակագրական կոմիտեն չի ներկայացնում այս գործերում ներգրավված անձանց սեռատարիքային բաժանումը։

Փոխարենը՝ որոշակի տվյալներ են առկա Ներքին գործերի նախարարության առաջարկած նախագծերից մեկում, որը տեղադրված է e-draft հարթակում։

Խոսքը՝ «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մասին է։

Ըստ նախագծում նշված փաստերի՝ 2022թթ թմրամիջոցների և դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատասխանատվության ենթարկված անձանցից 6-ը անչափահասներ են։ Նրանց թվում 33-ը կանայք են, 32-ը՝ օտարերկրացիներ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով