Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:
«Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և համայնքը պետք է նախաձեռնող լինի: Առաջինը պետք է լուծենք կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցը»,-նշել է փոխքաղաքապետ Ավինյանը՝ հավելելով, որ բնակիչները հետագայում կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ պետք է խնդիրներ չունենան կառուցապատողի հետ:
Փոխքաղաքապետը հանձնարարել է նաև արդեն իսկ եղած հայեցակարգով դիտարկել նաև Նորագյուղի վերակառուցման առաջարկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում