Հուլիսից ուժի մեջ կմտնի առանց մուտքի արտոնագրի Վրաստան ճամփորդելու համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
«Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։ Հաջորդ ամսվա սկզբից այն արդեն ուժի մեջ կմտնի, մինչ այդ կստորագրի նաև Վրաստանի նախագահը։ Այս նախագծի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիների կյանքը կհեշտացվի, և նրանք կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան»,– հայտարարեց Խանդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում