Մի քանի փաստ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին. Բաբկեն Թունյանը գրառում է կատարել

1 Min Read

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ որպես տվյալների աղբյուր հղում անելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ՀՀ վճարային հաշվեկշիռը:

 

«Մի քանի փաստ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին.

– 2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում ընդհուպ մոտեցել է 1 միլիարդ դոլարին։
– 2021 թվականի համեմատ՝ ՕՈՒՆ-ները աճել են 2.7 անգամ։ Նախաճգնաժամային 2019 թվականի համեմատ՝ 10 անգամ։
– Անկախ Հայաստանի պատմության մեջ ՕՈՒՆ-ների՝ երբեւէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշը եղել է 2008 թվականին՝ 943.7 մլն դոլար։
– 2022 թվականի ՕՈՒՆ-ների մեծ մասը՝ 585.3 մլն դոլար, վերաներդրված եկատմուտ է (տնտեսվարողները իրենց ստացած միջոցները ներդրել են զարգացման մեջ)։
– 326.8 մլն դոլարը բաժնետիրական կապիտալում առանց վերաներդրված եկամտի արված ներդրումներ են (ուղղակի ներդրողն ուղղակի ներդրմամբ ձեռնարկությունում)։
– 86 մլն դոլարը պարտքային ներդրումներ են»,-գրել է Բաբկեն Թունյանը:
Կիսվեք այս հոդվածով