Ինչ աճեր է արձանագրում ներքին զբոսաշրջությունը

2 Min Read

Հայաստանում սկսվում է արձակուրդների շրջանը: Բոլորն ինչ-որ կերպ ցանկանում են իրենց հանգիստը պլանավորել: Մարդկանց մի մասը ցանկանում է լինել արտերկրի ամենահայտնի հանգստավայրերում, իսկ մյուս մասը գերադասում է հանգիստը վայելել սեփական երկրի ներսում: Իսկ ներքին զբոսաշրջությունը մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման գործում խիստ կարևոր նշանակություն ունի:


Որքան զբոսաշրջիկ է մայիսին այցելել ՀՀ և որ երկրներից


Չնայած ներքին զբոսաշրջության կարևորությանը՝ բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ թանկ հաճույք է Հայաստանի հյուրանոցներից որևէ մեկում գոնե 1 շաբաթ հանգստանալը: Շատերն են այն համոզմունքին, որ Հայաստանի հանգստավայրերում շատ ավելի թանկ է հաճույք է հանգիստը վայելելը, քան արտերկրում: Այս ամենն էական խոչընդոտներ է ստեղծում ներքին զբոսաշրջության զարգացման համար:

Նկատենք նաև, որ Երևանում և հատկապես մարզերում վատ վիճակում են գտնվում բազմաթիվ ենթակառուցվածքներ, որոնք կենսական նշանակություն ունեն տուրիզմի համար: Այդուհանդերձ, 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ ներքին զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 25.6%-ով՝ կազմելով 230,194 մարդ:

Հետաքրքիր է ուսումնասիրել զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ այցերի նպատակի.

Գծապատկեր 1. Զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ այցերի նպատակի 

Վիճակագրական տվյալները փաստում են, որ զբոսաշրջային այցերի 72.7%-ը իրականացվել է հանգստի և ժամանցի նպատակով: Այցերի թվաքանակը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.6%-ով:

Երկրորդ հրիզոնականում են գործնական այցերը: Այս նպատակով այցելած զբոսաշրջիկների թվաքանակի մասնաբաժինը կազմել է 19.6%: Վերջինս 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.6%-ով:

Բուժման նպատակով այցելություններ իրականացրած զբոսաշրջիկների թվաքանակի մասնաբաժինը կազմել է 2.5%: Այս նպատակով այցեր իրականացրած զբոսաշրջիկների թվաքանակը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50.8%-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով