Գերմանիան այն պետությունն է, որը կարողացել է անցնել երկու համաշխարհային պատերազմների միջով և կառուցել ներկայիս հզոր պետությունը: Գերմանիան համարվում է ԵՄ առաջատար տնտեսությունը, որը զգալի կշիռ ունի Եվրոպայում տեղի ունեցող գործընթացներում:
Ծերացող Գերմանիան աշխատուժի դեֆիցիտի առաջ է. ի՞նչ է սպասվում Եվրամիության «տնտեսական շարժիչին»
Շատ դեպքերում Հայաստանում ընթացող զարգացումների համատեքստում համեմատություններ են անում Գերմանիայի և Ճապոնիայի հետ՝ նշելով, որ Հայաստանը ևս կարող է վերականգնվել վերջիններիս նման: Մի կողմ թողնելով այն հարցը, թե Հայաստանը որ մոդելով պետք է առաջ գնա, տեղեկացնենք, որ երկար տարիներ անց Գերմանիան հանրությանն է ներկայացրել երկրի անվտանգության ռազմավարությունը: Դա ներկայացնում էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, երկրի արտգործնախարարի և մի շարք այլ նախարարների կողմից:
Այս ռազմավարությունը մշակվել էր դեռևս ավելի վաղ նախքան ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի սրվելը: Հետևաբար, ըստ զեկուցողների, նոր ռազմավարությունը չի ենթադրում անվտանգության ապահովում միայն ռազմական տեսանկյունից, այլ կարևորվում է, օրինակ, տնտեսական անվտանգությունը: Ռազմավարության մեջ նշվում է, որ Գերմանիայի անվտանգությունը խաթարող երկիրը ՌԴ-ն է: Զարմանալ կարելի է Գերմանիայի ներկայիս ղեկավարության դիրքորոշման վրա. երկիրը պետք է ամեն հնարավորը և անհնարը գործադրեր՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտության կանխման համար, քանի որ Գերմանիայի և առհասարակ Եվրոպայի անվտանգության հիմնական սպառնալիքը հենց ներկայումս ընթացող պատերազմն է:
Էներգետիկ անվտանգության տեսանկյունից, օրինակ, Գերմանիայի համար սպառնալիք է էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրների կրճատումը, որը տեղի ունեցավ Հյուսիսային հոսքի համար նախատեսված խողովակների պայթեցմամբ: Գերմանիան ռազմավարություններ գրելու փոխարեն պետք է լրջորեն զբաղվի տնտեսությամբ, որը մտել է ռեցեսիայի փուլ: Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները.
Գծապատկեր 1. Տնտեսական աճի դինամիկան Գերմանիայում 2021,2022 և 2023թթ-երի եռամսյակներում
2023թ-ի առաջին եռամսյակում Գերմանիայի տնտեսությունն անկում է արձաանագրել 0.5%-ով: Սակայն, եթե ուշադրություն դարձնենք նախորդ եռամսյակներին, կնկատենք, որ Գերմանիայի տնտեսությունում 2022թ-ի առաջին եռամսյակից սկսած անընդհատ նկատվել է տնտեսական աճի մակարդակի դանդաղում: Այս ամենը կարելի է վստահաբար անվանել ռեցեսիա, որի խորությունը և ժամանակահատվածը պայմանավորված են առաջին հերթին Եվրոպայի սրտում ծագած եղբայրասպան պատերազմով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում