44-օրյա պատերազմի ժամանակ ներգրավված ու վնասված տրանսպորտային միջոցների սեփականատերերը փոխհատուցում կստանան

1 Min Read

ՀՀ կառավարությունը հունիսի 16-ի նիստում որոշեց 41 մլն 284 հազար դրամ հատկացնել 2020թ–ի 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների դիմաց դրանց սեփականատերերի վնասները փոխհատուցելու համար։

Պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով փոխհատուցում կտրամադրվի 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Որոշման մեջ նշվում է, որ 27 տրանսպորտային միջոցներից 4-ը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում, իսկ 23-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին:

Կիսվեք այս հոդվածով