Կառավարությունը 224 մլն կհատկացնի Վայոց Ձորի, Տավուշի ու Սյունիքի մարզում դպրոցներ կառուցելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում կկառուցվի 23 կրթական հաստատություն, որն իրագործելու համար կառավարությունն ավելի քան 224 միլիոն դրամ հատկացրեց։ Համապատասխան նախագիծը գործադիրի այսօրվա նիստում ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ընդհանուր առմամբ, գումար կհատկացվի 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց։ Ընդ որում, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա նախագծերի տեղակապման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)»,- ասաց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Կիսվեք այս հոդվածով