Հայաստանում դատական կարգով գումարների բռնագանձման հարցերով այսուհետ կզբաղվեն ոչ թե ընդհանուր իրավասության դատարանները, այլ նոտարները։ Այսօր Կառավարության նիստում ընդունվեց համապատասխան օրենսդրական փաթեթը։
«2020-2022 թվականներին ընդհանուր իրավասության հարցերով դատարան 440 հազար քաղհայցեր են ներկայացվել, որից 395 000-ը փոքր բռնագանձման գործեր են։ Ստացվում է՝ 90 տոկոսը ծանրաբեռնված են գործերով, որոնք արդարադատություն չեն ներկայացնում իրենից»,- ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ավելացնելով, որ այս բնույթի գործերով դատարանների որոշումները 95 տոկոսի դեպքում չեն բողոքարկվում։
Նախարարի խոսքով՝ այս կարգավորումը հիմնականում վերաբերում է բանկերին, վարկային կազմակերպություններին, որոնք փոքր վարկեր են տրամադրել, ինչպես նաև կոմունալ ծառայություններին, որոնք գումար են պահանջում մատուցած ծառայությունների համար. խոսքը էլեկտրաէներգիա, գազ, ջուր, հեռահաղորդակցություն ապահովող ընկերությունների հայցերի մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում