«Կասպերսկի լաբորատորիան» այս տարի ավելի շատ թիրախային հարձակումներ է գրանցում ենթակառուցվածքայինի օբյեկտների և խոշոր բիզնեսի վրա, քան մեկ տարի առաջ, «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
«Ավելի շատ են դարձել թիրախային հարձակումները ենթակառուցվածքի օբյեկտների, խոշոր ընկերությունների վրա… Չեմ խոսի, թե ովքեր են կանգնած դրանց հետևում, քանի որ շատ դեպքերում մենք տեսնում ենք միայն այն, ինչ տեղի է ունենում»,- ասել է նա ՝ ի պատասխան հարցի, թե ինչպես են փոխվել կիբեռհարձակումները 2022 թվականի համեմատ։
Նոր կիբերհարձակում. ՌԴ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Կասպերսկու խոսքով ՝ հարձակումներն ավելի ու ավելի պրոֆեսիոնալ են դառնում թե Ռուսաստանի, թե նրա սահմաններից դուրս։
«Ցավոք, այն բոլոր խարդախները, որոնք երիտասարդ են եղել, մեծանում են, սովորում, տեղեկություններ փոխանակում։ Նրանք ունեն իրենց սեփական համայնքը,կազմակերպվում են կիբեռբանդաներում, որտեղ աշխատում են տասնյակ մարդիկ։ Ու սովորել են ստեղծել շատ պրոֆեսիոնալ, բավականին բարդ կիբեռհարձակումներ, որոնք մեզ համար խնդիր են»,- նշել է նա։
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 14-17-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում