Բանկային համակարգը 2022-ին ունեցել է պատմականորեն ամենամեծ շահույթը, այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:
«Որովհետև 2018թ-ից ՀՀ բանկերը գործում են միայն ու միայն կոմերցիոն տրամաբանությամբ: 2018թ-ից որևէ մեկը չի կարող ասել, որ որևէ մեկին վարկա տվել կամ որևէ մեկին վարկ չի տվել, որովհետև Կառավարությունից իրան ասել են, որ այս մեկին վարկ տուր, էս մեկին մի տուր: Չի կարող լինել էդպիսի մի դեպք: Եվ սա մեծացրելա բանկային համակարգի գրավչությունը, և համակարգը բառիս լավ իմաստով ագրեսիվ զարգացնում է ծառայությունները, և այդ ծառայությունները դառնում են գրավիչ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն իր խոսքում ընդգծեց նաև, որ «միջազգային հանրությունն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է: Իսկ սա, վարչախպետի խոսքով, տնտեսական գրավչության ամենակարևոր պայմաններից է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում