Շուռնուխ գյուղում 13 նոր բնակարանների կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն, ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ չնայած կան ուշացումներ, բայց շատ շուտով այդ ծրագիրը եւս կավարտվի, եւ Շուռնուխի բնակիչները կվերադառնան իրենց նոր տները, որոնք շատ բարձրորակ են։
Մարզպետի նշեց նաև, որ Սյունիքում կառուցվում են նաեւ բազմաբնակարան շենքեր, որոնցից երեքը՝ Կապանում:
Ղուկասյանը տեղեկացրեց, որ 2 կազմակերպությւոն հայտ է ներկայացրել Գորիսում բազմաբնակարան շենքեր կառուցելու համար:
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ այստեղ եւս ներդրումներ են արվում, կառուցվում է 3 մոդուլային դպրոց Հարժիս, Դարբաս եւ Վաղատին գյուղերում։
Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում նշեց նաև, որ Եվրամիությունը Սյունիքի մարզին հատկացնում էր 55 մլն դոլար, բայց գումարը վերանայվել է՝ դառնալով 116 մլն եվրո։
Մանրամասն՝ Տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում