Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմում տուժածներ չկան:
Տեղեկացնենք, որ այսօր ավելի վաղ՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում