Այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը: Ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց ՔՊ խմբակցության պատգամավորների և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև։
«Պարո՛ն Օհանյան, մինչև ապրիլյան պատերազմը Հայաստանի զինված ուժերում 1920-30-ականների արտադրության հրանոթներ էին, 1960-1980-ականների «Զիլ»-երով էին տեղափոխում մեր տղերքին»,- իր ելույթում ասաց Վահագն Ալեքսանյանը։
Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց. «Դու էլ՝ առանց մայկա–տռուսիկ»։ «Ես ձեր ղեկավարած բանակում էի, ու այո, ձեր ղեկավարած բանակն, այո, ինձ մայկա ու տռուսիկ չէր տալիս»,- պատասխանեց Ալեքսանյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Օհանյանին, նշեց․ «Ջղայնացե՛ք դուրս եկեք, էլի, պարոն Օհանյան, մի բան արեք, բայց մի շարունակեք․․․ Դուք նոր վիրավորական արտահայտություն արեցիք։ Հիշեք, ո՞վ է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել։ Կարող եմ ցուցակը ներկայացնել՝ ծակ կոշիկներով ու հայերեն չիմանալով։ Իսկ հիմա լքե՛ք դահլիճը։ Հանգստացեք, նստեք կամ անհանգիստ նստեք, լավ։ Ինձ թվում է՝ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում և ով եք դուք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում