Տարիներ շարունակ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ է նկատվում, ԱԺ–ում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այս առումով երկու մեթոդ ունենք․ փորձում ենք անշարժ գույքի շուկայի գները հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Մեր երկու մեթոդներով էլ համադրելով, մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իրական եկամուտների աճը, ուստի, մեր կարծիքով, անշարժ գույքի շուկայում կա որոշակի ավելի աճ, քան պետք է լիներ»,- ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաև անդրադարձավ հիփոթեքային վարկերի շուկայում իրենց դիտարկումներին՝ նշելով, որ անցած տարվա ընթացքում դիտարկվել է տոկոսադրույքի աճ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում