Իրական տոկոսադրույքները՝ տնտեսապես առաջատար երկրներում. Վերլուծություն

2 Min Read

Տնտեսությունում տոկոսադրույքները կենսական նշանակություն ունեն. դրանք ազդում են սպառողների, բիզնեսի և ներդրողների վրա: Տոկոսադրույքներն էական գործոն են հանդիսանում մարդկանց որոշումների կայացման գործում՝  վարկ վերցնելու, ավանդներ դնելու, ինչպես նաև առավել թանկարժեք ապրանքներ՝ ավտոմեքենաներ, տներ ձեռք բերել և այլն:: Խոստովանենք, որ տնտեսությունում այս որոշումներic կախված են բազմաթիվ ոլորտներ:


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ


Ընդհանուր առմամբ տարբերում են երկու տեսակի տոկոսադրույքներ՝ անվանական և իրական: Իրականն անվանականից տարբերվում է նրանով, որ այստեղ ներառված է գնաճը: Հետևաբար, գնաճի մակարդակից կախված՝ իրական տոկոսադրույքները կարող են լինել դրական, բացասական և զրոյական: Այս առումով հետաքրքիր է հասկանալ՝ 2023թ-ի մարտի դրությամբ համաշխարհային տնտեսությունում էական դերակատարում ունեցող երկրներում:

Առաջին հերթին անդրադառնանք այն երկրներին, որտեղ իրական տոկոսադրույքն էականորեն բարձր է զրոյից.

Գծապատկեր 1. Տնտեսապես առաջատար երկրներ  0-ին էականորեն գերազանցող իրական տոկոսադրույքներով 2023թ-ի մարտի դրությամբ

Տնտեսապես ազդեցիկ երկրների շարքում իրական տոկոսադրույքի բարձր մակարդակ առկա է Բրազիլիայում: Ինչպես կարելի է տեսնել Գծապատկեր 1-ում, այս երկրում անվանական տոկոսադրույքը կազմել է 13.75%, իսկ իրականը՝ 6.94%: Բրազիլիայի Կենտրոնական բանկը գնաճի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար տոկոսադրույքները պահել է 10 %-ից բարձր մակարդակում:

Երկրորդ հորիզոնականում է Մեքսիկան, որտեղ իրական տոկոսադրույքը հաստատվել է 6.05% մակարդակում:

Երրորդ տեղում է Չիլին, որտեղ 2023թ-ի մարտի դրությամբ իրական տոկոսադրույքը կազմել է 4.92%:

Հաջորդիվ ուսումնասիրենք այն իրավիճակը, երբ իրական տոկոսադրույքը բացասական մեծություն է.

Գծապատկեր 2. Տնտեսապես առաջատար երկրներ  0-ից էականորեն ցածր իրական տոկոսադրույքներով՝ 2023թ-ի մարտի դրությամբ

Առաջին տեղում է Արգենտինան, որտեղ իրական տոկոսադրույքը բացասական մեծություն է և կազմում է -19.61%: Այպսիսի անոմալիաների պատճառը 100%-ը գերազանցող գնաճի մակարդակն է: Արգենտինայի նման իրավիճակ է նաև Նիդերլանդներում և Չեխիայում, որտեղ իրական տոկոսադրույքները համապատասխանաբար կազմում են -7.42% և -7.17%:

Եվ վերջապես մեր ուշադրության կենտրոնում պահենք 0-ին մոտ տոկոսադրույքներ ունեցող խոշոր տնտեսությամբ երկրներին.

Գծապատկեր 3. Տնտեսապես առաջատար երկրներ 0-ին էականորեն մոտ իրական տոկոսադրույքներով 2023թ-ի մարտի դրությամբ

Գծապատկեր 3-ից երևում է, որ Նոր Զելանդիայում իրական տոկոսադրույքը կազմել է 0.15%:
Մեծ Բրիտանիայում իրական տոկոսադրույքը բացասական մեծություն է՝ -0.15%, սակայն մոտ է զրոյին:
0-ին ամենամոտն է Մալազիան՝ 0.11% ցուցանիշով:

Կիսվեք այս հոդվածով