Իրենց վերջը քրեակատարողական հիմնարկն է. Փաշինյանը՝ կեղծ թղթերով հետվճար ստացողների մասին

1 Min Read

Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի խարդախության դեպքերով կան կալանավորվածներ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եղել է նաեւ մեծ չափերի վերականգնում պետական բյուջե.

«Ունենք նաեւ այդ շղթաների բացահայտում եւ դրանց աշխատանքի խափանում եւ ունենք նաեւ որոշակի օրենսդրական  փոփոխություններ անելու նախաձեռնություն, որպեսզի այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ մարդիկ կան՝ կեղծ թղթեր են ստեղծում, գալիս են հետվճարը ստանալու և ստանում են: Դրա վերջը, սակայն, Փաշինյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկն է։ Նա ընդգծեց նաև, որ նկատվել են պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ՝ որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անփութության արդյունքում, և որ այս ամենից, իհարկե, հետեւությունները պետք է անել։

Մանրամասն՝ տեսանյութում

Կիսվեք այս հոդվածով