Շատ հաճախ, երբ խոսքը գնում է անշարժ գույքի առուվաճառքի մասին, բոլորն իրենց ուշադրությունը սևեռում են բազմաբնակարան շենքերի բնակարանների վրա: Սակայն, պակաս կարևոր նշանակություն չունի նաև հողի առքուվաճառքը: Հատկապես այն հողերի, որոնք օգտագործվում են արդյունաբերության կողմից:
Անշարժ գույքի վարձակալության շուկան եռում է․ գործարքներն ավելացել են գրեթե 50 %-ով
Հայաստանում հողերի հետ կապված առուվաճառքի մասով առկա վիճակագրական տվյալները հետևյալն են.
Գծապատկեր 1. Հողերի առուվաճառքի գործարքների ծավալները 2023թ.-ի ապրիլին
ՀՀ-ում 2023թ-ի ապրիլ ամսին իրականացվել է հողերի առուվաճառքի 1,892 միավոր գործարք. 2022թ-ի ապրիլի համեմատ աճել է 3%, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, նվազել է 6%-ով:
Հողերի առուվաճառքի գործարքների ծավալներով առաջատարներից է Կոտայքի մարզը, որտեղ 2023թ-ի ապրիլ ամսին գործարքների թիվը կազմել է 539 միավոր` 2022թ-ի ապրիլի համեմատ աճելով 7%-ով:
Հաջորդը Արմավիրի մարզն է, որտեղ 2023թ-ի ապրիլին հողերի առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 303 միավոր. 2022թ-ի համեմատ նվազել է 5%-ով:
Երևանում հողերի առուվաճառքի գործարքների թվաքանակը կազմել է 114 միավոր, որը 2022թ-ի նույն ամսվա համեմատ նվազել է 21%-ով:
Նման բացասական արդյունք՝ 32%-ով անկում, 2023թ-ին 2022թ-ի համեմատ դիտվել է Գեղարքունիքի մարզում, որտեղ 2023թ-ի ապրիլին հողերի առուվաճառքի գործարքների թվաքանակը կազմել է 51 միավոր, որը ևս նվազագույնն է:
Առուվաճառքի գործարքների թվաքանակի մոտ 3 անգամ աճ 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ դիտվել է Սյունիքի մարզում՝ 2023թ-ի ապրիլին հաստատվելով գործարքների թվաքանակի 73 միավոր մակարդակում:
Նկատենք, որ 2023թ-ի ապրիլին արդյունաբերական նշանակության հողերի առուվաճառքի գործարքների թվաքանակը կազմել է 33 միավոր, որի պարագայում առուվաճառքի ենթակա հողերի մակերեսը կազմել 12.4 հա:
Արդյունաբերական հողերի առուվաճառքի գործարքների թվաքանակի առավելագույն մակարդակը Կոտայքի մարզում է՝ 13 միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում