«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ՝ 20-ից ավելի հիմնադրամների

3 Min Read

Իդրամի և IDBank«Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն այս ընթացքում ապացուցեց, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կայացած ծրագիր է։

«Մենք շնորհակալ ենք առաջին հերթին մեր օգտատերերին, որոնք օգտվում են Idram&IDBank հավելվածից ոչ միայն հարմարավետության և արագության համար, այլ նաև գիտակցելով, որ իրենց ամեն վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք մեր երկրի համար կարևոր ու արժեքավոր գործ անող հիմնադրամների։ Ուրախալի է նաև այն փաստը, որ մեր օգտատերերը ուշադրությամբ հետևում են, թե կոնկրետ որ հիմնադրամներն են դառնում մեր շահառուն։ Ի դեպ, շնորհակալ ենք մեր գործընկեր հիմնադրամներին, որոնք մեծապես նպաստում են մեր երկրում կարևոր ոլորտների՝ առողջապահության, կրթության, պաշտպանության, բնապահպանության զարգացմանը»,- ասում է Մհեր Աբրահամյանը։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը ոչ միայն կայացել, այլ նաև զարգացում է ապրել․

«Ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք «Մի դրամիկի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ինչպես գիտեք՝ արդեն գործում է Idram Junior հավելվածը, որը նախատեսված է մինչև 16 տարեկան պատանիների համար։ Idram Junior-ով մեր պատանի օգտատերերը կարողանում են ոչ միայն անհպում QR-վճարումներ կատարել, լիցքավորել հեռախոսն ու փոխանցումներ իրականացնել, այլ նաև բարեգործում են․ մեր կրտսեր օգտատերերի յուրաքանչյուր վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք նախաձեռնությանը», – ասում է Արսեն Քդենյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է, և հունից ամսին կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։ «Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարին մասնակցելու են պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի և Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաև Աղավնոյից և Բերձորից տեղահանված երեխաները:

«Ոգևորված ենք, որ IDBank-ի և Իդրամի նախաձեռնության հունիս ամսվա գումարն ուղղվելու է հենց «Հայորդի» ճամբարին, միաժամանակ նշեմ, որ այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ աջակցում են զոհված զինծառայողների երեխաներին», – հավելում է Վաչե Վարդանյանը։

«Մի դրամի ուժը» 3 տարվա ընթացքում աջակցել է՝

  • Լոռու և Տավուշի սահմանային գյուղերի դպրոցներին,
  • «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին,
  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին,
  • Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին,
  • ՎԻՎԱ հիմնադրամին,
  • «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին,
  • Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին,
  • «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին,
  • «Ժպիտների քաղաք» հիմնադրամին,
  • «My Forest Armenia» կազմակերպությանը,
  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին,
  • «ՔայլՏեք» ընկերությանը,
  • «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնին,
  • «4090» հիմնադրամին,
  • «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին,
  • «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին,
  • Արցախի գյուղերում ջրաջեռուցիչների տեղադրմանը,
  • Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին,
  • «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությանը,
  • «Հայորդի» ճամբարին։

IDBank-ն ու Իդրամը 1 դրամ փոխանցում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը, երբ դուք վճարում եք կատարում Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալներով։ Բարի կամքի դեսպան կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը։ Եվ այո, ամեն ինչ սկսվեց մի դրամից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով