Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ շինարարության մեջ ներդրումներ կատարե՞լ են․ պատգամավորը՝ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Որքան օժանդակություն է տրամադրվել Արցախին, և արդյոք կա մեխանիզմ այս օժանդակության արդյունվետությունը վերահսկելու համար, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերից մեկն էր՝ ուղղված ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Նախարարը հարցին ի պատասխան նշեց, որ Արցախին տրամադրվել է 176 մլրդ դրամ՝ ծրագրված 144 մլրդ դրամի դիմաց:

Այո մենք ունենք մեխանիզմներ ստանալու հաշվետվություններ ԼՂ  կառավարությունից ծախսված գումարների ուղղությունների վերաբերյալ: Եվ եթե անհրաժեշտություն կա, կարող ենք այդ տվյալները փոխանցել: Այդ գումարները հիմնականում ուղղվում են սոցիալական խնդիրների լուծմանը,-նշեց Հովհաննիսյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև շինարարության ծավալներից, թե կոնկրետ որքան կշիռ է կազմել շինարարությունը 2022թ-ին, շինարարության ֆինանսավորումը ներքին է, թե արտաքին և եթե արտաքին է, հատկապես որ երկրների ներդրումներն են. հնարավո՞ր է արդյոք դրանում լինեն ադրբեջանաթուրքական գումարներ, թե ոչ…

Ֆինանսների նախարարի խոսքով՝  2022թ-ին շինարարությունն աճել է 12.5%-ով:

Իսկ ինչ վերաբերում է երկրներին, այս պահին չունեմ ձեռքիս տակ, բայց Արդբեջանը և Թուրքիան նրանց մեջ չկան, հետևաբար ձեր նկատառումներն այնքան էլ ճիշտ չեն,-նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով