Այս սեզոնի առաջին գնացքը Երևանից մեկնեց Բաթումի. ժամանակացույցն ու տոմսերի գները

2 Min Read

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության այս տարվա առաջին՝ Երևան-Բաթումի-Երևան գնացքը ուղերթ է իրականացրել։ Այն վրացական հանգստավայր կհասցնի մոտ 120 ուղևոր։

«Մենք ուրախ ենք ողջունել Վրաստան հանգստի մեկնող մեր առաջին ուղևորներին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի նրանց համար արձակուրդը սկսվի արդեն գնացք նստելուց. երկաթուղային կայարաններում ժամանակակից սպասարկումը, ծառայությունների լայն շրջանակը և ճանապարհին հարմարավետ պայմանները ստեղծում են հանգստի և հարմարավետության մթնոլորտ ուղևորության առաջին իսկ րոպեներից: Մինչև ամառային սեզոնի մեկնարկը վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում», – գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Այս տարի չվերթերի հաճախականությունը 2022-ի համեմատ ավելացել է: Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:

Ներկայացնում ենք Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի ժամանակացույցն ու տոմսերի գները:

Ժամանակացույց

Գնացքը Երևանից դուրս կգա տեղական ժամանակով 14:05-ին, 00: 11-ին կլինի Թբիլիսիի կայարանում, Բաթումի կհասնի 07:30-ին:

Հետադարձը` Բաթումիից տեղական ժամանակով 15:40-ին, 22:11-ին կանգառ կունենա Թբիլիսիում, Երևան կվերադառնա 08:59-ին:

Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:

Տոմսերի գները

Երևան-Բաթումի

Պլացկարտ` մեծահասակի (ներքև / վերև)` 14 335 / 13 465 դրամ, երեխայի` 9 345 դրամ

Կուպե ` մեծահասակ (ներքև / վերև) 20 285/ 19 465 դրամ, երեխաներ ՝ 12 975 դրամ

Կուպե բարձր՝ մեծահասակ (ներքև / վերև) 22 415 / 21 595 դրամ, երեխաներ ՝ 15 105 դրամ

Ննջավագոն` մեծահասակ 32 065 դրամ, երեխա ՝ 21 035 դրամ

Երևան-Թբիլիսի

Պլացկարտ` մեծահասակի (ներքև / վերև)` 9 955 / 9 375 դրամ, երեխայի` 6 745 դրամ

Կուպե ` մեծահասակ (ներքև / վերև) 14 015 / 13 455 դրամ, երեխաներ ՝ 9 305 դրամ

Կուպե բարձր՝ մեծահասակ (ներքև / վերև) 16 145 / 15 585 դրամ, երեխաներ ՝ 11 435 դրամ

Ննջավագոն` մեծահասակ 22 545 դրամ, երեխա ՝ 15 505 դրամ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով