Ի՞նչ մեքենա է նվեր ստացել Տիգրան Ավինյանը

2 Min Read

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը։
Banksnews.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից տեղեկանում է, որ Ավինյանը վաճառել է 2021-ին ձեռք բերած 2014 թվականի արտադրության Honda մակնիշի ավտոմեքենա 11 հազար դոլարով և հորից՝ Արմեն Ավինյանից, նվեր է ստացել 19 մլն 300 դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժողությամբ 2021 թվականի Volkswagen մակնիշի ավտոմեքենա։

Ավինյանը տարվա ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից» ստացել է աշխատավարձ 5 մլն 212 հազար դրամ, Երևանի քաղաքապետարարանից 2022-ի սեպտեմբերի 23-ից մինչև տարվա ավարտը ստացել է 3 մլն 700 հազար դրամ աշատավարձ։

«Հայբիզնեսբանկից» ստացել է 13 մլն դրամ՝ հավանաբար որպես փոխառություն։

Ավինյանն ունի առանձնատուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում, բանկային հաշվին տարվա սկզբին առկա է եղել 387, հազար դրամ, տարեվերջին՝ 1 մլն 890 հազար դրամ, 5 մլն 412 հազար դրամի POOLIN:

Կանխիկ հայտարարագրել է 3 հազար դոլար։ Տարվա սկզբին կանխիկ ունեցել է 26 մլն 300 հազար դրամ, տարվա ավարտին՝ 12 մլն 500 հազար դրամ։

Նվիրատվությունների բաժնում ևս մեկ նվեր կա, որը ստացել է կրկին հորից։ Նվեր ստացված գույքն արժե 11 մլն դրամ, սակայն չի նշվում նվերի տեսակը։

Կինը՝ Մարիամ Պահլավունին, ունի առանձնատուն, Range Rover մակնիշի մեքենա, կանխիկ՝ 1 մլն 300 հազար դրամ։ Նա ամուսնուց՝ Տիգրան Ավինյանից, նվիրատվություն է ստացել 11 մլն 300 հազար դրամ դրամ, սկեսրայից՝ Արմեն Ավինյանից, 19 մլն 640 հազար դրամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով