Այս տարվա ընթացքում կտեսնենք ներմուծման եւ վերաարտահանման ընդհանուր ծավալների որոշակի նվազում՝ նախորդ տարվա պիկերի համեմատ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը։
«Գործընկեր երկրներում կան ֆիրմաներ, որոնք ապրանք վաճառելիս հավաստիացում են ուզում առ այն, որ ապրանքն իրացվելու է քո տնտեսական իրավասության գոտում եւ ոչ թե վերաարտահանվելու է։ Որքան ավելանա այս տեսակի գործարքների կամ հսկողական մեխանիզմների տեսակարար կշիռը, այնքան կտեսնենք, որ վերաարտահանման գործառնությունները գնալով ծավալային, քանակական նվազում են»,- ասել է նա՝ անդրադառնալով փաստին, որ ապրանքները Հայաստանից դեպի Ռուսաստան վերաարտահանելու պատճառով հայկական երկու ընկերություն հայտնվել է պատժամիջոցների տակ։
Նրա խոսքով՝ բանկային եւ ֆինանսական համակարգի հետ աշխատանք է տարվում՝ հնարավոր սանկցիոն ռիսկերից զերծ մնալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում