Մենք բանկերին չենք ուղղորդում որեւէ գործողության, մենք բանկերին մեր կանոնակարգող փաստաթղթերով եւ մեր կանոնակարգումների համաձայն ուղղորդում ենք, որպեսզի նրանք աշխատեն միջազգայնորեն ընդունված լավագույն պրակտիկաների շրջանակներում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հայկական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար վճարումները Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանցից։
«Գործողություններ, որոնք ուղղված են ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել նաեւ որոշակի կոնտրագենտների հետ հարաբերությունների հետ խզման»,-ասաց ԿԲ նախագահը։
Նա անդրադարձավ նաեւ ռելոկատների կողմից ՀՀ բանկերում կատարած ներդրումներին՝ նշելով, որ Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ: Տարեսկզբից այն աճել է մոտ 0,5 տոկոսով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում