Ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներմուծման նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ Քերոբյանը ներկայացրեց նախագիծը

1 Min Read

Հայաստան ներմուծվող ագրոքիմիկատների և  պեստիցիդների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա։  Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս նախագծերի ընդունմամբ կսահմանվի հատուկ դեպք, ըստ որի՝ պեստիցիտների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կտրվի, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ վերջիններիս կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առեւտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձեւի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով