Փաստաբանի կողմից ChatGPT-ի անհաջող օգտագործումը հանգեցրել է ամերիկյան դատարանում գործի վերաբերյալ կեղծ նյութերի ստեղծմանը: Նյու Յորքից իրավաբան Սթիվեն Շվարցը OpenAI ընկերության չատբոտն օգտագործել է դատարանի համար նյութեր պատրաստելու նպատակով: Արհեստական բանականությունը /AI/ կատարել է առաջադրանքը, բայց օգտագործել է հղումներ դեպի մտացածին գործեր և դատական որոշումներ:
Alphabet-ի բաժնետոմսերը նվազում են նոր չատբոտի սխալ պատասխանի պատճառով
«Սխալը» տեսանելի դարձավ, երբ դատավորը խնդրեց ներկայացնել տեքստում նշված փաստաթղթերը: Անսովոր պատմությունը տեղի է ունեցել Մանհեթենի դաշնային դատարանում ուղևորի և «Avianca» ավիաընկերության միջև քաղաքացիական հայցի քննության ժամանակ:
Հայցվորը դիմել է դատարան ՝ բողոքելով 2019թ․-ի օգոստոսին Սալվադորից Նյու Յորք թռիչքի ժամանակ մետաղական ափսեի վնասվածքի մասին: Ավիաընկերությունը դիմել է դատարան՝ գործը կարճելու համար, և որպեսզի Սթիվեն Շվարցն առարկություն պատրաստի այդ հայտարարությանը, օգտագործում է ChatGPT-ը: AI -ն գրել է պատասխան, որում, վկայակոչելով ավելի քան կես տասնյակ տարբեր դատական որոշումներ, հիմնավորել է դատավարությունը շարունակելու անհրաժեշտությունը: Պատասխանը պարունակում էր ոչ միայն հիշատակումներ այդ որոշումների մասին, այլև մեջբերումներ դրանցից և այլ նյութեր, որոնք կապված էին այդ գործերի քննության հետ։
Երբ դատավորը խնդրում է տրամադրել այն փաստաթղթերը, որոնք նշված են պատասխանում, պարզվում է, որ նման գործեր գոյություն չունեն, և բոլոր մեջբերումները մտացածին են: Դատարանում ներկայացված ոչ հավաստի տեղեկությունների մասով պարզաբանման ժամանակ Սթիվեն Շվարցը խոստովանել է, որ չատբոտն օգտագործել է պատասխան կազմելու համար: Նրա խոսքով՝ ChatGPT-ի մասին իրեն պատմել են ուսանողները, և ինքն առաջին անգամ է այն օգտագործել մասնագիտական գործունեության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում