Ամերիկյան Nasdaq բորսան 10,5 մլրդ դոլարով ձեռք կբերի ծրագրային ապահովմամբ զբաղվող Adenza-ին Thoma Bravo մասնավոր բաժնետիրական ընկերությունից, նշված է բորսայի հաղորդագրության մեջ:
«Nasdaq Inc-ը ՝ գլոբալ ֆինանսական համակարգը սպասարկող տեխնոլոգիական ընկերությունը, այսօր հայտարարեց, որ վերջնական համաձայնագիր է կնքել, ինչի արդյունքում Thoma Bravo-ից կգնի ռիսկերի կառավարման և ֆինանսական ծառայությունների արդյունաբերության կարգավորման համար կարևոր ծրագրային ապահովման մատակարար Adenza-ն՝ 10,5 միլիարդ դոլար կանխիկով և սովորական բաժնետոմսերով», –հայտնում է բորսան:
Նշվում է, որ գործարքի փակման դեպքում Nasdaq-ը բաժնետոմսեր կթողարկի հօգուտ Adenza-ի սեփականատերերի, որոնք ներկայացնում են Nasdaq-ի շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի մոտավորապես 14,9 %-ը: Սպասվում է, որ գործարքը կփակվի 6-9 ամսվա ընթացքում:
Adenza-ն արագ զարգացող ծրագրային ապահովման ընկերություն է, որը ստեղծվել է երկու համաշխարհային ապրանքանիշերի ՝ Calypso-ի և AxiomSL-ի համատեղմամբ: Կանխատեսվում է, որ Adenza-ի եկամուտը 2023 թվականին կկազմի մոտ 590 միլիոն դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում