Հայաստանում նախորդ տարի նկատվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, այն կազմել է ՀՆԱ-ի 5.1 %-ը:
Այս մասին այսօր հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացման ժամանակ:
Ըստ նրա՝ բավականին բարձր է նաև կապիտալի կուտակման ցուցանիշը: Այսինքն՝ Հայաստանի տնտեսավարողներն իրենք են իրենց եկամուտները ներդրել իրենց կապիտալ կարողությունների զարգացման մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում